rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Պոլսո պատրիարքության ընտրված տեղապահին համոզում են հրաժարվել

 

arevelk.am  3.04.2017

Ստամբուլից տեղեկանում ենք, որ Պոլսո Հայոց պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արք. Բեքչյանը Գերմանիայից Ստամբուլ է վերադարձել, սակայն չի գիշերել պատրիարքարանում, ինչպես հայտարարել է: Չնայած պատրիարքարանում նրա համար բնակվելու հարմարություններ էին ստեղծվել, սակայն Պոլսո «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ ընտրյալ տեղապահը գիշերել է պոլսահայ Թորոս Աբիկի բնակարանում: Թերթը տեղեկացնում է նաև պոլսահայ համայնքում ստեղծված նոր իրավիճակի մասին: Համայնքի հայտնի դեմքերից համայնքում «խոսք ունեցող» գործիչ Պետրոս Շիրինօղլուն հրապարակայնորեն կոչ է ուղղել ընտրված տեղապահին՝ հրաժարվել ընտված պաշտոնից պատճառաբանելով՝ քանի որ թուրքական իշխանությունները մինչեւ նոր պատրիարքի ընտրվելը իբրեւ հայկական կողմի միակ պաշտոնյա ընդունում են Արամ արք. Աթեշյանին, ապա պատրիարքական ընտրության գործընթացն ամենաառողջ ձեւով հնարավոր է առաջ տանել միայն այդ պայմաններում: