rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Ո՞վ է վնասել սրբապատկերները

 

armeniasputnik.am  26.03.2017   Արմենուհի Մխոյան

Գյումրու խորհրդանիշներից մեկը՝ 1860 ականներին կառուցված, առանց գմբեթի, ավելի քան 36 մետր բարձրություն ունեցող եկեղեցում ներքին հարդարման աշխատանքներն են ընթանում: Արդեն ավարտված են գմբեթի և սյուների որմնանկարների աշխատանքը՝ Լևոն Զաքյանի գլխավորությամբ ու թեմակալ առաջնորդի օրհնությամբ:

Սակայն եկեղեցում մեկ այլ նկարիչ էլ է աշխատում է: Ինչպես տեղեկացանք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանից՝ սեփական ցանկությամբ: «Ինքն ասում է, որ աշխատում է Վարդան Ղուկասյանի պատվերով, ավելի շատ հակված եմ այն մտքին, որ սեփական ցանկությամբ»,-նշեց Միքայել Սրբազանը՝ չհերքելով, որ իր հավությանը չէր արժանացել հենց նույն նկարչի՝ Տիգրան Հակոբյանի մուտքի պատի որմնանկարը, որը կատարման որակի ու ձևի անհամապատասխանության պատճառով մաքրվել էր: