rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Մութ գործեր կան. Ինչո՞ւ է Աթեշյանը շարունակում կառչած մնալ պատրիարքի փոխանորդի աթոռին

 

1in.am  26.03.2017

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ակոս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

Պարոն Էստուկյան, Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը նամակով դիմել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` խնդրելով նրանից կատարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրավիրած ժողովի ընթացքում կայացրած որոշումը և հարգել համայնքային ընտրության արդյունքները, նաև պահանջել է այլևս չօգտագործել «պատրիարքի փոխանորդ» սահմանումն իր անվան կողքին:  Ըստ էության սա ցույց է տալիս Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի մտահոգությո՞ւնը ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Այո, ճիշտ այդպես: Արամ սրբազանն առայժմ բնավ նպատակ չունի փոխանորդի դիրքից հրաժարվելու: Մասնավորապես Էջմիածնում ձեռք բերված համաձայնության հիման վրա պետք էր, որ տեղապահի ընտրություններից հետո հրաժարական տար, բայց կարծես թե չպետք է հրաժարվի: