rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Եվ Գարեգին Առաջինը սկսեց չափ տալ

 

mediamax.am   26.03.2017    Լուսինե Ղարիբյան

1995-1999 թվականներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սարկավագները հիշում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինի պատահական այցերը միաբանական շենք: Անցնում էր սենյակներով, զրուցում երիտասարդ հոգեւորականների հետ: «Ինձ համար  երիտասարդությունը մարտահրավերներ ընդունելու քաջությունն է, այլ ոչ թե դրանցից խույս տալը: Երիտասարդներին հատուկ է որեւէ բան փոխելու ձգտումը, նույնիսկ այն, ինչը միշտ համարվել է անխախտ: Եթե երիտասարդների մեջ այդպիսի վճռականություն կա, կարծում եմ, որ նրանք կգտնեն բոլոր ձեւական արգելքները հաղթահարելու միջոցները, եւ կբերեն այն թարմ օդը, որի կարիքն ունեն Եկեղեցիները: Մի խոսքով, երիտասարդությանը պետք է վստահել…»:

Վեհարանի մուտքի առջեւ երգող սարկավագներին չափ տվող Գարեգին Առաջինի լուսանկարի գոյության մասին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն անցյալ տարի է իմացել: Նա նկարում պատկերված երիտասարդ հոգեւորականներից մեկն է (առաջին շարքի ձախ անկյունում): Ավելի քան 20 տարի անց Բագրատ սրբազանը հիշում է երիտասարդ սարկավագների համար զարմանալի եւ հուզիչ այդ պահը: