rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Արք․ Աթեշյանը պետք է ընտրի՝ թուրքական պետության հե՞տ, թե՞ եկեղեցու հետ լինել․ Մաշալյան

 

news.am  23.03.2017

Պոլսո հայոց պատրիարքի թեկնածուներից, պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանը արք․ Աթեշյանի պահվածքի հետ կապված հայտարարություն է արել։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, թե արք․ Աթեշյանի պահվածքից զգացվում է, որ նա ցանկանում է թուրքական պետության ուժերով մնալ նշանակովի պաշտոնում։ «Պատրիարքական տեղապահ Բեքչյանը այս թեմայով կարեւոր հայտարարություն է արել։ Դրանից հետո արք․ Աթեշյանը պետք է ընտրի՝ թուրքական պետության հե՞տ, թե՞ եկեղեցու հետ լինել»-ասել է Մաշալյանը։