rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Անընդունելի է բաց նամակների միջոցով շփումը. Տեր Վահրամը վեհափառին ուղղված՝ Մաշալյանի նամակի մասին

 

tert.am  25.03.2017

Հաստատում եմ, որ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի նամակը՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է. Tert.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Այս կապակցությամբ ուզում եմ նշել, որ բացարձակ անընդունելի և անընկալելի է բաց նամակների միջոցով եկեղեցականների շփումը Հայոց Հայրապետի հետ»,- նշեց նա։