rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Աշխատաժողովներ Հայկական Կարիտասում՝ ի նպաստ հոգևոր-սոցիալական ինքնության ամբողջական զարգացման

 


«Հայկական Կարիտաս» բարեգործական կազմակերպության ընդհանուր նախագահ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի օրհնությամբ «Հայկական Կարիտասում»  ինտենսիվ աշխատանք է տարվում կազմակերպության անձնակազմի ավելի ամբողջական՝ մասնագիտական և հոգևոր նկարագրի ներդաշնակ զարգացման ուղղությամբ: Ի նկատի առնելով այն փաստը, որ «Հայկական Կարիտասն», ըստ էության, Կաթողիկէ Եկեղեցու բարեգործական առաքելությունն իրականացնող, հոգևոր անքակտելի նկարագիր ունեցող յուրահատուկ մի կառույց է, հոգևորականները և տնօրինությունը շատ կարևոր են համարում կազմակերպության աշխատանքում կայուն և հաստատուն տեղ հատկացնել հոգևոր խորհրդածության, աղոթական կյանքի ու կրոնական ապրումի համար, ինչն, անշուշտ, անհրաժեշտ է Կարիտասի առաքելությունը լավագույնս իրականացնելու և Եկեղեցու առաքելության մեջ իր ճիշտ գործառույթը կատարելու համար: