rss
youtube
facebook
Մամուլի տեսություն

Ամեն մի եկեղեցական, ևս առավել գալիքի հոգևոր սպասավորները Հուշապատի առջև կագնելով՝ պետք է նորոգեն իրենց հավատարմության, նվիրումի, անձնազոհության ուխտը

 

armchurch.info  5.04.2017

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ ապրիլի 6-ը հռչակվել է համայնավարական բռնապետության տարիներին հալածանքների ենթարկված և նահատակված հոգևորականների հիշատակի օր:

Այս առիթով ապրիլի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում` Նահատակ հոգևորականաց հուշապատի առջև, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանության, պաշտոնեության և բարեպաշտ հավատացյալների կատարվելու է հոգեհանգստյան կարգ:

Այս մասին Armchurch.info-ի հարցերին պատասխանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Արժանապատիվ Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը:

Տեր Հայր, ինչո՞ւ հենց ապրիլի 6-ն ընտրվեց, երբ մեր օրացույցում արդեն կար հունիսի 14-ը՝ որպես բռնադատվածների հիշատակի օր: